Ապրիլի 12-ին Հայաստան կժամանի աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։
Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։
Վլադիմիր Սպիվակովը Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։