|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 14, 15, 16-ին Երևանում երեք համերգով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հայ հանդիսատեսին սպասվում է երեք համերգ՝ երեք տարբեր ծրագրերով։
Ապրիլի 14-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները՝ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17, Ռեքվիեմ։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան):
Ապրիլի 15-ին հանդիսատեսին կներկայացվեն Մոցարտի, Վերդիի, Վինչենցո Բելինիի, Գաետանո Դոնիցետիի, Ջակոմո Պուչինիի հայտնի ստեղծագործությունները:
Ապրիլի 16-ին կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ՝ Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի կրակները»:
Ի դեպ, համերգները նվիրվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: