կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-11 15:43
Քաղաքական

Էն կաբելն ի՞նչ եղավ. Նիկոլ Փաշինյանը` Իշխան Զաքարյանին

Էն կաբելն ի՞նչ եղավ. Նիկոլ Փաշինյանը` Իշխան Զաքարյանին

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ այսօրվա նիստում հիշեց ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի նախկին աղմկոտ ելույթները, երբ նա ամբիոնից խոսում էր չարաշահումների մասին` ցույց տալով մալուխներ: Նրա խոսքով` հիմա հանրությանը հետաքրքրում է` ինչ եղավ այդ բացահայտումների վերջը, որովհետև ամբիոնից հնչել են մեղադրանքներ:

 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ ՎՊ աշխատանքային խորհրդակցությանը, երբ Իշխան Զաքարյանին մի շարք դիտողություններ արվեցին, մասնավորապես, որ 700 միլիարդ դրամի հատվածը դրվել է կասկածի տակ առանց հիմնավորման, Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի Իշխան Զաքարյանը դատախազության մասին: «Ի դեպ, հետաքրքիր է` այսօր բերե՞լ եք Ձեզ հետ կաբել: Էն կաբելն ի՞նչ եղավ: Չեմ կարծում, թե թեման պետք է փակել: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կրկին Ձեր թեկնածության առաջադրումը նշանակո՞ւմ է արդյոք, որ այլևս կասկածի տակ չեք դնելու բյուջեի 700 միլիարդ դրամի հարցը և գործող իշխանության ազնիվ և օրինական լինելը»,- հետաքրքրվեց պատգամավորը` հավելելով, որ կոնկրետ պատասխան է ուզում լսել` Իշխան Զաքարյանի առանձնատան հետ կապված, թե որտեղի՞ց է առանձնատան գումարը:

 

Իշխան Զաքարյանը նախ նշեց, որ խնդիրը կաբելը չէ: ՎՊ-ի բացահայտումներին կառավարությունը կա'մ համաձայնում է, կա'մ հակադարձում: Վերջին դեպքում դիմում է դատախազություն: Ինչ վերաբերում է առանձնատանը, նա նշեց, որ պատասխան արդեն տրվել է դեռևս երեք տարի առաջ «Իրավունք» թերթում, իսկ մանրամասն իմանալու համար ԱԺ ամբիոնը տեղը չէ, և ինքը կարող է տրամադրել ցանկացած փաստաթուղթ:

 

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, որ ԱԺ-ն հենց այն ամբիոնն է, որտեղից քաղաքացիները պետք է լսեն կարևոր հարցերի մասին: «Սա մամուլի ակումբ չէ, որ հղում եք անում գերատեսչության մարմիններին կամ կայքերին: Դա իմ անձնական խնդիրը չէ: Ունեք պատասխան, ասեք, թող հանրությունը իմանա»,- ասաց պատգամավորը: