|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կոմիտասի 5-ում շինարարությունն արգելվել է: ՀՀ Վարչական դատարանը բավարարել է Կոմիտասի 5ա, 3 և 7 շենքերի բնակիչների հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունն ու արգելել է «Լիբեր» ՍՊԸ-ին շարունակել շինաշխատանքները:
Կոմիտասի 5ա շենքի 26 բնակիչներ օգոստոսի 3-ին կոլեկտիվ հայտով դիմել էին ՀՀ Վարչական դատարան` Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 25.11.2005թ. թիվ 2616-Ա որոշումը և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի 28.07.2010թ. N 01/50-15303-396 շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջով: