|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հրազդան գետի վրա կառուցվող 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի շինարարությունն ավարտական փուլում է: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
«Երևանի 5-րդ խոշոր կամուրջն արևմտյան օղակաձև ճանապարհի ամենապատասխանատու կառույցն է: Հրազդան գետի վրա կառուցվող 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի շինարարությունն ավարտական փուլում է. տեղադրվում է կամրջի վերջին հենարանը:
«Ընդհանուր աշխատանքների ծավալի 70 տոկոսն արդեն ավարտել ենք: Կամրջի հիմնասյուները վերջացրել ենք, արդեն մի փոքր հատված է մնացել, որ հասնենք Հրազդան գետի մյուս ափին: Կարծում եմ, մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի ամբողջական ճանապարհը վերջացնենք և կարողանանք Երևանում հանձնել 5-րդ՝ Արգավանդ-Շիրակ կամուրջը»,-նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: