Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր երկրներում էլ բուժօգնությունը արժեք ունի: «Եթե ձեզ թվում է, թե արտասահմանում մարդիկ բուժօգնությունն անվճար են ստանում, դուք չարաչար սխալվում եք»,- այսպես արձագանքեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների այն դիտարկմանը, որ այսօր, թեև կառուցվում են գեղեցիկ, նորագույն սարքավորումներով հիվանդանոցներ, սակայն մարդիկ հիմնականում չեն կարողանում օգտվել այդ հիվանդանոցներից ու բուժօգնությունից:
Դերենիկ Դումանյանի խոսքով` այն մարդիկ, ովքեր ընդգրկված են 24 խումբ սոցիալական խմբերում ու հատուկ կարգավիճակ ունեն, նրանց համար այդ բուժօգնությունն անվճար է: Այդ մարդիկ կազմում են բնակչության մեկ երրորդը, այսինքն` շուրջ մեկ միլիոն մարդ ունի այդ իրավունքը:
Նախարարը նշեց, որ սոցիալապես ոչ անապահով, այսպես կոչված, միջին խավի մարդիկ պետք է վճարեն բուժման համար: Այստեղ կարող է գործել ապահովագրական մեխանիզմը, կամ երբ գործատուն է վճարում նրա բուժօգնության գումարը, կա մեխանիզմ, երբ քաղաքացին կարող է օգտվել համավճարներից: Կան շտապ անհետաձգելի դեպքեր, երբ առողջապահության նախարարությունը պարտավոր է անվճար բուժօգնություն իրականացնել` անկախ քաղաքացու սոցիալական վիճակից:
Նախարարի խոսքով` 2015-ից արդեն լայնամասշտաբ կգործի առողջապահության ապահովագրական մեխանիզմը, որը հնարավորություն կտա սոցիալապես ոչ անապահով խավի քաղաքացիներին իրացնելու իրենց բուժօգնությունը: