կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 09:03
Քաղաքական

Նոր պայքար` Ծառուկյան-Աբրահամյան-Սարգսյան ուղղությամբ

Նոր պայքար` Ծառուկյան-Աբրահամյան-Սարգսյան ուղղությամբ

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն նախնական որոշում կա Մաքսային եւ Եվրասիական միության շր­ջանակներում ստեղծել Եվ­րասիական առեւտրաարդյունաբերական պալատ, որի մեջ կներառվեն անդամ երկրների նույնա­նուն կառույցները, այդ թվում եւ Մարտին Սարգսյանի ղեկավարության տակ գտնվող հայաստանյան Առեւտրաարդյունաբերական պալատը: Պալատի «նստավայրը», ըստ նույն պայմանավորվածության, լինելու է Երևանում:

 

Ու հիմա արդեն իսկ մեծ պայ­քար է գնում Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում», թե ում «մարդն» է այդ կառույցը ղեկավարելու: Որոշ գնահա­տականներով՝ անձն արդեն իսկ որոշված է. նա բավականին հայտնի դեմք է, դպրոց ան­ցած, սակայն անունը չեն հրապարակում, որպեսզի ժամանակից շուտ «չքանդեն» վերջինիս տունը ինտրիգների սովոր իշխանական զորավորների եւ զորավարների «թե­թեւ» ձեռքով: