|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ես Մուշի Խրավշար գյուղի իմ պապերի հետնորդն եմ, որոնք գաղթել են իրենց հայրենի հողից Ցեղասպանության պատճառով ինչպես հադրութեցին, շուշեցին, քարինտակցին գաղթեցին իրենց հայրենի հողից վերջին 44-օրյա դավադիր պատերազմի հետևանքով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը Երևանի Հանրապետության հրապարակում՝ «Զարթնիր լաո» խորագրով Ջահերով երթի մեկնարկից առաջ դիմելով հավաքվածներին։
«100 և ավելի տարի առաջ մեր թշնամիների նպատակն ու երազանքը չիրականացավ․ հայ մարդը ոչ միայն կարողացավ վերականգնվել և չկոտորվեց, այլև ստեղծեց պետություն և այդ պետության հիմքով 90-ականների սկզբին վաստակեց անկախություն, հաղթեց Արցախյան առաջին պատերազմում և թույլ չտվեց, որ Արցախն անցնի Ադրբեջանի կազմն ու ցեղասպանվի»,-ասաց նա։
Երբ Հայաստանը գտնվում է թրքացման, Արցախը՝ հայաթափման ճանապարհին, նշեց Գոռ Սարգսյանը, որպես դաշնակցական երիտասարդ՝ մենք ձեզ առաջարկում ենք պայքար, պայքար հանուն մեր արժանապատվության, պայքար հանուն ուժեղ պետության։
Ջահակիրները միաձայն վանկարկեցին՝ պայքար։
Մանրամասն՝ տեսանյութում․