Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվանից լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են լինում քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանի վերաբերյալ, որոնցում հիմնականում շոշափվում է վերջինիս կապը Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի հետ:
Yerkir.am-ը տեսակապով զրուցել է ԱՄՆ-ն ում գտնվող Գոռ Վարդանյանի հետ և նրանից ստացել մի քանի հարցերի պատասխաններ:
-Այս օրերին շատ է խոսվում, քննարկվում Ձեր և հատկապես Ձեր ֆեդերացիայի մասին:
-Այո, այս օրերին շատ է իմ անունը շոշափվում, ես չէի զցանակա, որ իմ անունը կապեին այս ամենի հետ, ես ինքս պարկեշտ մարդ եմ և իմ կերպարով փորձել եմ օրինակ ծառայել բոլորին: Բազմահազար երեխաների բանակ և ծնողների թիմ վստահում է ինձ և իմ ֆեդերացիային : Սակայն մարդիկ փորձում են Իսրայել Սարգսյանի դեպքը կապել իմ անվան հետ, այնպիսի տպավորություն է, որ մեր ղեկավարությունը չի սիրում այն մարդկանց, ովքեր լավ գործ են անում և ամեն կերպ փորձում են այդ մարդկանց վարկաբեկել, արհեստական անախորժություններ ստեղծել նրա համար: Ես վատ տրամադրված չեմ նման մարդկանց հանդեպ, պարզապես կոչ եմ անում նրանց` չլցվել չարությամբ և սիրել մարդկանց:
-Ի՞նչ կապ ունի Իսրայել Սարգսյանը Ձեր և ՁԵր ֆեդերացիայի հետ:
-Իսրայելը մեր ֆեդերացիայի անդամ է եղել , ղեկավարել է մարզիկներից բաղկացած անվտանգության համակարգը, սակայն նրա լիազորությունները դադարեցվել են դեռևս դեկտեմբերի 30-ին: Հունվարի 1-ից, երբ Երևանին հարակից բազմաթիվ խաղատներ փակվեցին, մեր աշխատակիցներից մոտ 100-ը աշխատանքից զրկվեցին, նրանց թվում էր նաև Իսրայելն, ով մի քանի խաղատների անվտանգության պատասխանատուն էր: Եթե նա քրեորեն պատժելի ինչ-որ արարք է գործել, թող պատժեն, ես ինքս կօգնեմ իրավապահներին բացահայտել դա, ես ինքս սպա եմ և ամեն ինչ անում եմ, որ մեր երկրում օրինականություն տիրի , եթե ինչ-որ մեկը թույլ է տալիս իրեն նման արարք գործել` թող օրենքի ողջ խստությամբ պատժվի: Իսրայելի նման բազմաթիվ տղաներ ունենք, մենք չենք կարող բոլորին հետևել, դրա համար ոստիկանություն կա, թող գտնեն` բռնեն:
-Իսկ ի՞նչ հարաբերություններ եք ունեցել նրա հետ:
-Նորմալ հարաբերություններ են եղել` հիմնականում աշխատանքային: Ես նրա հետ, ինչպես մյուս տղաների` շփվել եմ հեռակա կարգով: Ինձ էլ է ճիշտն ասած այդ վերջին դեպքերը մտահոգել, մանավանդ, որ նա մեր կազմակերպության անդամ է: Մենք խիստ դատապարտում ենք նման արարքը: Սակայն նա այդ գործով դեռևս, որպես կասկածյալ է ներգրավված , երբ որ բացահայտվի այդ ամենը` ես իմ գնահատականը կտամ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քրեական տարրերին:
-Ես դատապարտում եմ քրեական հեղինակությունների, հանցաշխարհի ներկայացուցիչների հետ հարաբերություները: Այն անձինք, ովքեր քրեորեն պատժելի արարք են կատարում` պետք է պատժվեն, դրա համար կա ոստիկանություն և դա նրանց խնդիրն է: Ես երկար տարիներ աշխատել եմ Ներքին գործերի նախարարությունում, ես ինքս եմ պայքարել քրեական տարրերի դեմ, և թող այժմ ինձ վրա պիտակ չկպցնեն: Ես անձմաբ կօգնեմ ոստիակներին` բացահայտել և յուրաքանչյուրին պատժել, վերջապես մեր երկրում պետք է օրենք գործի :
-Իսկ ի՞նչ կասեք Իսրայելի քրեական անցյալի մասին: Եթե տեղյակ եք եղել, ինչպե՞ս եք համագործակցել նրա հետ:
-Ես մասամբ եմ տեղյակ, շատ անգամ, երբ իր հետ զրուցել եմ, նա ինձ պատմել է, որ դա թյուրիմացություն է եղել, որ նա չիմանալով` ընկել է մեծ պատմությունների մեջ, շատ անգամ խնդրել է ինձ, որպես ընկեր օգնեմ կյանքը ճիշտ դասավորել, և դա է պատճառը եղել, որ նա հաճախի մեր ֆեդերացիա` մարզվի: Մենք օգնել ենք նրան, որ փոխվի:
-Ի՞նչ կասեք ոստիկանների գործողությունների մասին:
-Ես կխնդրեմ մեր ոստիկաններին ցանկացած քայլ կատարելուց առաջ` հասկանան, թե ում հանդեպ են դա անում , կարելի՞ է արդյոք նման մարդու անվան հետ նման կերպ խաղալ: Նման քայլն ավելի է ստորացնում իրենց, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր վստահում են մեզ` չհավատան նման սադրանքներին, և չփորձեն ցեխ շպրտել իմ անվան վրա:
Զրուցեց` Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
Գոռ Վարդանյանի պարզաբանումը` երեկ երեկոյան իր ֆեդերացիայում հայտնաբերված զենք զինամթերքի հետ կապված` կարող եք կարդալ այստեղ: