Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Հայաստանում է աշխարհի չեմպիոն և աշխարհի կրկնակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանը: Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսեց 2010 թվականի հոկտեմբերի 6-ի դեպքի մասին, երբ իր որդուն` Դավիթ Սարգսյանին, 2 տարով որակազրկեցին դոպինգ ընդունելու համար:
«Որդիս երեխա ունենալու հետ կապված խնդիր ուներ և դեղեր էր սրսկվում` առանց իմանալու, որ չի կարելի զուգահեռ մարզվել: Նա արդեն 2 անգամ սրսկումներ էր ընդունել և դեռ 4-ն էլ պետք է ընդուներ: Առջևում էլ ոչ մի առաջնություն չկար, երբ անցավ դոպինգ սուգումը, արդյունքում` որակազրկեցին: Սակայն որդիս մինչ այդ հայտարարել էր, որ հեռանում է սպորտից 1 տարով` ծնկի վնասվածքը բուժելու նպատակով: Ես ամեն դեպքում որդուս չեմ արդարացնում, քանի որ նա պետք է հետաքրքրվեր և իմանար` դա դոպի՞նգ է, թե՞ ոչ»,- ասաց Յուրի Սարգսյանը:
Բանախոսը նաև իր կարծիքը հայտնեց ամսվա ամենակարևոր մարզական իրադարձության` Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին: Նա լավատեսորեն էր տրամադրված և ասաց, որ կանխագուշակում է 1:0 կամ 2:1 հաշիվը: