կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 18:01
Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանի որդուն եւ քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին որ կարեւոր չե՞ն. «Դեժավյու»

Անդրանիկ Քոչարյանի որդուն եւ քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին որ կարեւոր չե՞ն. «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Այսօր Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը(մականունը՝ Անդոն) լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչեւ վերջ եղել է ամենա թեժ կետում, սակայն ականատեսները եւ մեր աղբյուրը պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որեւէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր, ինքը կազմակերպել։

Անդրանիկ Քոչարյանին (մականունը՝ Անդոն) եւ հանրությանը տեղեկացնենք, որ տեղյակ ենք նաեւ իր քրոջ որդու Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին եւ որ այդ «օպերացիան էլ» կազմակերպել է նույն ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։ Լրագրողներին խնդրում ենք, այս մասին էլ հարց ուղղել Անդրանիկին, թող սա նույնպես հերքի, որից հետո կհրապարակենք մանրամասներ, որոնցով կզբաղվեն արդեն հաջորդ իշխանությունները եւ այդ «օպերացիայի» կազմակերպողները կկանգնեն դատարանի առաջ ու պատասխան կտան, թե այդ ո՞նց եղավ որ իմանալով թե ինչ է սպասվում Շուշիում եւ Հայկազովի բրիգադի ծառայողների տեղակայված հրետանակետերում, միմիայն Անդրանիկ Քոչարյանի որդուն եւ քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին որ կարեւոր չեն, կարող են զոհվել»,- գրել է տելեգրամյան ալիքը։