|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արթուր Եղիազարյանը Facebook-ում գրում է.
«Սա Կալաշնիկովի ավտոմատի պահեստատուփ (մագազին) չի: Սա պայթուցիկ սարք է՝ ամբողջովին նմանեցրած մեզ քաջ հայտնի պահեստատուփին:
Ինչու՞ եմ այս մասին հիմա գրառում անում: Որովհետև նման պայթուցիկ սարքեր հայտնվել են մեր արևելյան թշնամի հարևանի ձեռքում: Բնականաբար՝ կկիրառի մեր հանդեպ՝ նետելով մեր դիրքերի, զորամասերի ու ճանապարհների մերձակայքում:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինվորականներ, հատկապես՝ դիրքապահ և սահմանամերձ զորամասերի զինծառայողներ, խնդրում եմ զգոն լինեք, նման տեսքով սարք գտնելու դեպքում՝ անմիջապես չվերցնեք, ձեռք չտաք ու չբզբզեք՝ կարծելով, որ ավտոմատ հրազենի սովորական պահեստատուփ (մագազին) է: Այն անգամ վերնամասից կարող է սովորական փամփուշտներով լիցքավորված լինի: Դիտեք նկարը և կհասկանաք, թե ինչ սկզբունքով է այն կառուցված:
Յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար:
Եղեք տեղեկացված ու աչալուրջ:
--------------------------------------------------------------------------
Հ.Գ. Գրառման արդյունքում, եթե անգամ 1 մարդու առողջություն կամ կյանք հնարավոր կլինի հետագայում փրկել՝ ուրեմն գրառումս ծառայել է իր նպատակին»: