Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այլևս հնարավոր չէ Հայաստան ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավաստիացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանում գաղտնալսելու հնարավորություն ունեին նաև պետական այլ կառույցներ ու օլիգարխներ։
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել։ Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն, և թե՛ մաքսային հսկողությունը, թե՛ մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,- վստահեցրեց Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ այս պահին հստակ չի կարող պատասխանել՝ նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ։
Անդրադառնալով իր հեռախոսազրույցների գաղտնալսմանը՝ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ գործով քննությունը շարունակվում է: