Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո բոլորը սկսեցին փնտրել մեղավորների, ավելի կոնկրետ՝ փորձում էին հասկանալ` ով է այն անձնավորությունը կամ կազմակերպությունը, որը կարողացավ Նիկոլ Փաշինյանից հաշված օրերի ընթացքում ստանալ ՀՀ վարչապետ` հայ ժողովրդի փրկիչ: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի 11-րդ՝ վերջին մասում, որը վերնագրել է «Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում»:
«Քանի որ դա իրապես ֆանտաստիկայի ժանրից է, բոլորը մտան այդ պրոցեսի մեջ՝ մոռանալով շատ կարեւոր բան, որ Հանրապետության հրապարակը լի էր մարդկանցով, եւ չկա աշխարհում ուժ, որը կկարողանար իրապես հանել փողոց այդ քանակությամբ ժողովուրդ: Նիկոլ Փաշինյանը առաջին օրվանից գոռում է, փորձում է ապացուցել՝ որ ժողովուրդ ջան, ես ոնց որ էն ժամանակ եղել եմ անտեր, հիմա էլ եմ անտեր, ՀՀ-ում այս հեղափոխություն կոչվածը արել է հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հետ միասին: Իրապես այն քիչ բաներից է, որտեղ ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Իրականում այս պրոցեսը, որը իրենք կոչում են հեղափոխություն, չունի հեղինակ, որովհետեւ հեղինակները բոլորս ենք, եւ իրականում բոլորս զոհ ենք տեխնոլոգիաներին, որոնք կիրառվել են Հայաստանում, եւ որոնց մասին այսօր կպատմեմ ձեզ»,– ասաց նա։
Մինասյանի խոսքով` բոլորը փորձում էին մեղադրել բոլորին. «Սերժ Սարգսյանը եւ նախորդ իշխանությունները փորձում էին փնտրել օտարերկրյա ինչ-որ գործակալների, կամ ինչ-որ գերտերությունների շահն այս պրոցեսներում, իրականում համ շահը կար, համ գործակալները կային, բայց իրականում դերն այնքան մեծ չէր: Առաջին նախագահի կողմնակիցները գոնե առաջին փուլում վստահ էին, որ այս ամենը կազմակերպել է Սերժ Սարգսյանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի միջոցով, որն ըստ իրենց՝ միշտ եղել է Սերժ Սարգսյանի ագենտը, լուծեն Ղարաբաղի հարցը: Երկրորդ նախագահի կողմնակիցները վստահ էին եւ մինչեւ վերջերս տարածում էին,որ այս ամենը նույնպես արել է Սերժ Սարգսյանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հետո գցի եւ իշխանությունը հանձնի ինձ: Հանրապետական կուսակցության վերնախավը վստահ է, որ այս ամենի մեղավորը ես եմ, որովհետեւ ես միշտ եղել եմ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, եւ հաշվի առնելով, թե մեդիաները ոնց էին լուսաբանում Նիկոլին, դրա համար այս ամեն ինչը եղավ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք Հանրապետության հրապարակում էին, սկսեցին ջնջել իրենց նկարները «դուխով» մայկաներով եւ կեպկաներով եւ սկսեցին մեղավորներ փնտրել, թե ոնց եղավ, որ մենք գնացինք ու Նիկոլին ընտրեցինք: Բոլորը փնտրում էին մեղավորների` մոռանալով երկու փաստ` ապրիլ-մայիսյան իրողությունների համար բոլորս անխտիր պատասխանատու ենք` առաջին նախագահ, երկրորդ, երրորդ նախագահ, մենք, ժուռնալիստները, բոլորը մեղավոր են, չկա ոչ մեղավոր, բայց այստեղ ամենակարեւոր մեղավորները տեխնոլոգիաներն են»:
Մինասյանը օրինակ բերեց «հերոս» տեխնոլոգիան, որի միջոցով ստվերվում են իրական հերոսները, իրական պրոցեսները, կամ փոխեն մեր իրական արժեքները:
Նա օրինակ բերեց Արտուշ պապիի դեպքը Ապրիլի 24-ին. «Երբ մենք պետք է որ միավորված հիշեինք Ցեղաասպանության զոհերի հիշատակի խորհուրդը, բայց բոլորս ընկանք «Ազատություն» ռադիոկայանի թակարդը եւ սկսեցինք զբաղվել Արտուշ պապիով` սկզբում Արտուշ պապիին սարքելով հերոս, ուղիղ մի ամիս հետո բոլոր մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիին: Այդ ընթացքում ստվերվեց քաղաքական եւ ազգային կարեւոր փաստ` Հայոց Ցեղասպանության ամբողջ քաղաքական պրոցեսը»:
Հաջորդ տեխնոլոգիան, ըստ Մինասյանի, Լեյլա տատիկն էր, կամ ոստիկան Աշոտի տատիկը, որը հետո պարզվեց՝ սուտ էր:
«Ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի բեմահարթակից ժողովրդին դիմեց Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը: Նիկոլ Փաշինյանը մինչ օրս ներողություն չխնդրեց հերոսի ընտանիքից»,-ասաց նա:
Միքայել Մինասյանը պատմեց «Ազատություն» ռադիոկայանի կիրառած տեխնոլոգիայի մասին, երբ պարզվեց, որ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ցուցարարներին է միացել մի լավ շուն` Սպիտակ անունով:
«Ամբողջ մի ռեպորտաժ նվիրվեց Սպիտակ շունիկին, բայց ամենակարեւորը շուն Չալոն էր, կամ Քայլոն, որի մասին «Ազատություն» ռադիոկայանը երեւի ֆիլմեր էր նկարում, եւ Քայլոն իրականում դարձավ հեղափոխության սիմվոլներից մեկը: Հետո էլ Քայլոն պետք է վիրավորվեր, եւ կարեւոր մի բան եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն վիրավորվել էր եւ «դարձել էր Մոնթե Մելքոնյան», այդ բոլորը տեխնոլոգիաներ են, ժողովուրդ ջան, նաեւ մեծ տեխնոլոգիա էր Աննա Հակոբյանը, ով իր պարզ, համեստ կանացի կերպարով պետք է ներքաշեր կանանց, եւ իմ կարծիքով՝ սա ոչ թե թավշյա, այլ կանանաց հեղափոխություն էր, եւ այդ զանգվածին քաշեց Աննան եւ ասեմ, որ այդ նույն Աննան, երբ վերադարձավ իր նորմալ կեցվածքին, սկսեց վանել այդ մարդկանց»,- ասաց նա: