Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով Մաքսային միության անդամակցության ուղղությամբ ՀՀ իշխանությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցին, հայտարարեց. «Մինչև ՀԱԿ-ը չտեսնի փաստաթուղթը, չենք կարող որևէ բան ասել: Ես վախենում եմ գաղտնի գործընթացներից: Այս սուպերգաղտնիության պայմաններում ընթացող գործընթացներն իրենց մեջ ռումբեր են պարունակում: Դրա վառ ապացույցը հայ-թուրքական արձանագրություններն են, ԵՄ ասոցացման բանակցությունները, գազի պայմանագրի չերևացող խութերը, նույնն էլ կլինի ՄՄ-ի հետ կապված»:
Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, թե «Զորիի նման լալկաններին առաջ են գցել` ստուգելու հասարակական կարծիքը կամ նախապատրաստելու դրան»: Նրա խոսքով` իշխանությունները մինչ այժմ զոհաբերել են գույք, արժանապատվություն, հիմա հնարավոր է` զոհաբերեն Արցախը: Իսկ այսօր Բելառուսի նման հետամնաց պետությունը Հայաստանին դասեր է տալիս: Չի մնացել որևէ կառույց` արևելյան, արևմտյան, միջազգային, որ լուրջ վերաբերվեն Հայաստանին:
Արամ Մանուկյանը, գազի խնդրի հետ կապված, կրկին գրավոր դիմել է վարչապետին` ստանալու համար 2008թ. ստորագրված մեծ պայմանագիրը և դրան հաջորդած 22 համաձայնագրերը: «Էս իշխանությունների ցանկացած քաղաքականություն ձախողում է բոլոր ուղղություններով, ամեն ինչ տալու քաղաքականություն, այլ ոչ ստանալու: Բոլոր ոլորտներում մինուս է, այլ ոչ շահեկան: Ամեն ինչ գաղտնի է տարվում, որովհետև հիմքում կորուստների քաղաքականությունն է»,- ասաց նա: