կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 05:15
Քաղաքական

Հերթական պաշտոնանկությունը սպառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հերթական պաշտոնանկությունը սպառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանին
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր կայացած մալո ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջին կադրային փոփոխություններին: Հրանտ Բագրատյանի կարծիքով, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկության համար պատճառ եղած միջադեպը ընդամենը պատրվակ էր, եւ դա ավելի խորքերը գնացող խնդիր էր: Չնայած սրան` Հրանտ Բագրատյանը ուրախ է, որ Գագիկ Բեգլարյանը հեռացվեց այդ պաշտոնից: «Գոնե Կարեն Կարապետյանը մի քիչ գլուխ է հանում տնտեսագիտոթյունից` չնայած 8 տարիների «Հայռուսգազարդում» նրա աշխատանքի ընթացքում գազը անընդհատ թանկացել է»,- նկատեց Բագրատյանը: Ինչ վերաբերում է տնտեսական բլոկում կատարված կադրային փոփոխություններին, ապա Բագրատյանը լուրջ կասկածում է դրանց արդյունավետությանը. «Այդտեղ ես փոփոխություններ չեմ տեսնում, գումարելինեի տեղերը փոխելուց գումարը չի փոխվում»: Բագրատյանը կարծիք հայտնեց, որ հերթական պաշտոնանկությունը սպառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ վերջինս արդեն զզվեցրել է բոլորին, այդ թվում` նաև նախագահին: Հաջորդ վարչապետի հավանական թեկնածուն, ըստ Բագրատյանի, ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանն է: