|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նամակ է հղել Տիգրան Սարգսյանին, որում ասված է.
«Հարգարժան Տիգրան Սուրենի
Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին: Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար:
Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով: Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:
Հարգանքով ու բարեմաղթանքներով` ԼՂՀ վարչապետ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ