|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրները պարտավոր չեն ընտրություն կատարել Եվրոպական Միության և Ռուսաստանի միջև։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը. հայտնում է РИА Новости-ն։
Տվյալ նախագիծն ուղղված է ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի քաղաքական ու տնտեսական մերձեցմանը։
«Բոլոր երկրներն ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունեն: Նրանք ազատ են ընտրել, թե ում հետ են ցանկանում առևտրային պայմանագրեր կնքել և տնտեսական որ դաշինքում են ցանկանում ընդգրկվել։ Այսպիսով՝ խոսքը Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ընտրության մասին չէ»,- ասել է Շուլցը:
Նա վստահություն է հայտնել, որ ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական սերտ կապերը նույնպես կբարելավեն արևելյան հարևանների հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Դա բոլորիս շահերից է բխում»,- ասել է նա: