Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-19 17:25
Քաղաքական

ՀՀ-ի համար դժվար է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Ալեքսեյ Օվերչուկ

ՀՀ-ի համար դժվար է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ТАСС-ին ասել է, որ Հայաստանի համար դժվար հարց  է ընտրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

«Տնտեսական և քաղաքական հարցերը սերտորեն փոխկապակցված են։ Հայաստանում կան ուժեր, որոնք պաշտպանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանումը։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը մտցնել Եվրամիության մեջ։ Մենք, մեր հերթին,մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մեջ»,- ընդգծել է նա։

«Հայաստանի տրանսպորտային համակարգը մասամբ ապաշրջափակվել է։ Այսօր ռուսական հացահատիկն ու պարարտանյութը Հայաստան են հասնում երկաթուղով՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին։ Այս ամենը ամրացնում է Հայաստանը, բայց միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պաշտպանում են Եվրամիության հետ մերձեցումը»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում,երբ Եվրամիությունը տնտեսական ինտեգրման միավորումից վերածվում է ռազմաքաղաքական միության, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, և ռազմականացվում է Ռուսաստանի դեմ ու դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,-ասել է Օվերչուկը։

Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք ներկայումս վայելում է։

«Հայերը մեզ համար մտերիմ ժողովուրդ են։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այնտեղ տնտեսությունը ծաղկի։ Բայց եթե ընտրությունը ԵՄ-ի օգտին է, ապա մենք հարց ունենք։ Ինչո՞ւ պետք է աջակցենք դրան մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկրներին, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք դրան»։

Ըստ Օվերչուկի՝  ավելի լավ կլինի, եթե Հայաստանը արագ որոշում կայացնի. դա ավելի արդարացի կլինի և՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, և՛ հենց Հայաստանի համար։

«Այս անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական դիրք գրավել և խոչընդոտում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը է», - շարունակեց փոխվարչապետը։