|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Որոշ հարցեր մինչ օրս խանգարում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում` Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. հայտնում է haqqin.az-ը:
«Իմ այցերը Ադրբեջան և Հայաստան ջանքեր են հակամարտության կարգավորման ճանապարհին: Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք չենք կարող ընտրել երկու երկրների միջև: Մենք առաջարկել ենք նորովի նայել հակամարտության կարգավորմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելով: Ֆրանսիան միշտ հանդես է եկել նման նախաձեռնություններով: Մենք առանձնացնում ենք նաև ուկրաինական հարցը, սկզբունքները պետք է լինեն միասնական»,- ասել է նա: