|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Եթե ԱՄՆ-ն ճանաչի, այսպես կոչված, «հայերի ցեղասպանությունը», դա լրջորեն կվտանգի Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունների ապագան: Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում:
Թուրքիայի նախագահականի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է ընտրություն կատարի իրական դաշնակցի`ի դեմս Թուրքիայի, և մտացածին պատմության միջև:
«Ճանաչելով մտացածին «Հայոց ցեղասպանությունը»՝ ԱՄՆ-ը կկորցնի իր կարևոր դաշնակցին՝ ի դեմս Թուրքիայի: Դա նաև լուրջ վնաս կհասցնի երկու երկրների հարաբերություններին»,- նշել են աշխատակազմից:
Նաև շեշտվել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, կողմ է արխիվների բացմանը՝ 1915-ի իրադարձությունները հետաքննելու համար: «Թուրքիայի պատմության մեջ, այսպես կոչված, «Հայոց ցեղասպանություն» չի եղել: Հայկական լոբբիի՝ Թուրքիային ուղղված բոլոր այդպիսի պնդումներն անհիմն են»,- ասել է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմը: