կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 11:42
Սպորտ

Իմ նպատակը Հայաստանի հավաքականում հանդես գալն է. Արամ Լոռեցյան

Իմ նպատակը Հայաստանի հավաքականում հանդես գալն է. Արամ Լոռեցյան

Արդեն հայտնել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Միկա»-ն սեփական հարկի տակ պարտվել է «Բանանց»-ին: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին հյուրերին  հաղթանակ է պարգևել թիմի կիսապաշտպան Արամ Լոռեցյանը, ով մրցակցի դարպասը գրավել է անկյունային հարվածով: «Բանանց» ակումբի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել 22-ամյա ֆուտբոլիստի հետ:

 

 - Երբ անկյունայինից ցանկանում էի փոխանցում կատարել չէի մտածում գոլ խփելու մասին: Իսկ երբ գնդակը սկսեց ընթանալ ու հասկացա, որ շեղում է ուղղությունը, արդեն գոլի հույսեր ունեցա: Անկյունայինից առաջին անգամ չէ, որ գոլ եմ խփում, դեպքեր պատահել են. հիշում եմ՝  Հայաստանի առաջին խմբի առաջնությունում:

 

- Հանդիպմանը նախ հետևում էիր պահեստայինների նստարանից, ապա` արդեն խաղադաշտում: Ինչպե՞ս կբնութագրես «Բանանց»-ի խաղը:

- Երբ պահեստայինների նստարանին էի, զգում էի, թե խաղադաշտում ինչպիսի դժվարին և ծանր պայքար է ընթանում: Բայց կարծում եմ` «Բանանց»-ը, այնուամենայնիվ, փոքր-ինչ առավելություն ուներ: Խաղադաշտում լիովին այլ զգացողություններ են, այդ ուժեղ պայքարին միացնում ես քո ամբողջ ուժը, և ձգտումը հաղթանակի հասնելն է:


- Պատասխանը խաղը լինելու է սեփական հարկի տակ: Այս հաղթանակը ի՞նչ տվեց թիմին:

- Պատասխան խաղին, կարծում եմավելի ենք տրամադրվելու հաղթանակի: Իհարկե, «Միկա»-ն  էլ է ցանկանում հաղթել, բայցՄենք թիմով ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք եզրափակիչ: Իսկ այս հաղթանակը մեծ առավելություն էր մեզ համար:


- Ո՞րն է այս տարվա քո գլխավոր նպատակը:

 - Իմ նպատակը Հայաստանի հավաքականում հանդես գալն է, յուրաքանչյուր օրվա մարզում, յուրաքանչյուր խաղ միտված է դրան` կրել ազգային հավաքականի մարզաշապիկը: