Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե կաթողիկոսը պետք է գա Թբիլիսի եւ Ջավախքով չանցնի, ապա նրա գալն իմաստ չունի, հատկապես` եթե չի այցելելու Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի, որը վրացականացման շեմին է. մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
Կաթողիկոսի այցելության ձգձգման պատճառներից մեկը նա պայմանավորել է հենց այդ հանգամանքով: «Հայ առաքելական եկեղեցուն Վրաստանում պետք է իրավական կարգավիճակ տրվի, քանի որ հայ եւ վրաց եկեղեցիները եղբայրական եկեղեցիներ են»,- նշել է նա:
Նույն խորհրդի անդամ, «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն էլ անդրադարձավ Խորհրդային միության փլուզումից ի վեր Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների` Սամցխե-Ջավախքում առանձին թեմ ունենալու խնդրին: Բանախոսը, սակայն, ցավով նշեց, որ Խրիմյան Հայրիկից հետո առ այսօր դեռ ոչ մի կաթողիկոս Ջավախք չի այցելել:
Անդրադառնալով հայկական եկեղեցիների վերադարձման խնդրին` Վ. Արաբյանը նշեց, որ, թեպետ Ջավախքում այժմ գործում է առաջնորդական փոխանորդություն, սակայն եկեղեցիների վերադարձման խնդիրը կախված է Հայ Առաքելական ու Վրաց Ուղղափառ եկեղեցիներից:
«Վիրահայության հիմնական զանգվածն ապրում է Ջավախքում, բայց այստեղ համարյա եկեղեցիներ չկան. 3-4 եկեղեցի է միայն գործում: Գյուղերում էլ հին եկեղեցիները վերականգնելու խնդիր կա, դրա համար միջոցներ են պետք»,- հավելեց Վ. Արաբյանը: