Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի գրեթե բոլոր կետերն արդեն կյանքի են կոչվել, բացի հարավային միջանցքից և գերիների վերադարձից։ Մենք կարող ենք քննարկել, թե ինչու է այս իշխանությունն այդ հայտարարությունը նման կերպ ընկալել։ Չենք կարող հետ պտտել անիվը և վերադառնալ նախկին իրավիճակին։ Այս մարդիկ ներկայացնում են այնպես, իբր ստորագրել են ոչ թե Հայաստանի համար, այլ Ռուսաստանի։ Մինչդեռ Ռուսաստանի միջամտությունը բոլորովին այլ իրավիճակում է եղել, և եթե ՌԴ-ն չմիջամտեր, շատ ավելի վատ հետևանքներ կունենայինք։ Իրավական հետևանքներ, այո՛, լինելու են։ Համոզված եմ, որ կարելի էր որոշ հարցերի շուրջ բանակցել։ Դեկտեմբերին ևս մի թուղթ ստորագրվեց, և դրա մասին ոչ ոք չգիտեր, չի բանակցել։ Սա գաղտնի գործարք է, որը հարվածի տակ է դրել ՀՀ անվտանգությունը, և այս ամենի համար մարդիկ պետք է պատասխան տան: Մենք ստիպված ենք լինելու հաշվի նստել եղած իրավիճակի հետ և փորձել այդ իրավիճակից բխող լուծումներ գտել։ Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ: