|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ֆեյսբուք»-ում ժամեր առաջ «Ես զզվում եմ Արթուր Բաղդասարյանից» անունով էջ է բացվել, որն արդեն 400-ից ավելի like ունի:
Ուշագրավ է, որ էջը բացվել է այսօր, երբ տեղեկություններ տարածվեցին, նաեւ հաստատվեցին, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև «Զվարթնոց» օդանավակայանում լուրջ միջադեպ է եղել ` կապված Վոյելբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ:
Ուստի ենթադրելի է, որ այդ էջը բացվել է ԲՀԿ-ականների կողմից: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական էր տվել այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Շաբաթ օրը կայացած միջոցառման ժամանակ միաձայն ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ-ականները, կարծես, նույնպես անմասն չմնացին այս ամենից: Քիչ առաջ «Ֆեյսբուքում» էջ է բացվել նաև ընդդեմ ԲՀԿ առաջնորդի` «Դոդի Գագո Բռնաբար» անունով, որն այս պահին ունի 20-ից ավելի like: