Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 16:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քեզ համար․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Նիկոլն ասում էր՝ ժողովո՛ւրդ, սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, թույլ տվեք ձեր և ժողովրդի անունից հայտարարել՝ Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քեզ համար և քո ծառայությունները թուրքերի համար են. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում 17 կուսակացությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ։

«Հեռացի՛ր, և վերջ»,- հայտարարեց նա։

Սաղաթելյանն ասաց, որ այսօր յուրաքանչյուր հայ ունի միայն մեկ գլխավոր նպատակ՝ փրկել Արցախը, իսկ Արցախը փրկելու համար պետք է սկսենք ազգային ազատագրական պայքար։

«Արցախը փրկելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ դրա անունը Նիկոլ է։ Պետք է անհապաղ ազատվել Նիկոլից՝ ազգի չարիքից», -ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ պատերազմը բերել է Նիկոլը՝ իր անհետևողական քաղաքականության արդյունքում: «Փչացրել է մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների՝ Ռուսաստանի Դաշնության, Թեհրանի հետ, ամբողջ աշխարհից մեկուսացրել է մեզ՝ իր ստի, իր կեղծիքի, իր անվստահելիության պատճառով, բերել-հանգեցրել է պատերազմի, իսկ պատերազմի ողջ ընթացքում զբաղված է եղել անգործությամբ և դավաճանությամբ»։

Նա ասաց, որ, այս պահից սկսած, ՀՀ իշխանությունը գոյություն չունի, պետք է հեռանա, որ փրկենք Հայաստանը և Արցախը։

Ժողովրդի ցասումը, Սաղաթելյանի խոսքով, Նիկոլը չի կարող կանգնեցնել, քանի որ դա կանգնեցնելու համար պետք է ձերբակալի ՀՀ 3 միլիոն բնակչությանը, ուրիշ տարբերակ չունի։

«Այս ամենի համար իր պատասխանատվության բաժինն ունի ԱԺ մեծամասնությունը: Արագ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և հեռացնել Նիկոլին։ ԲՀԿ խմբակցությունն արդեն դա նախաձեռնել է, ԼՀԿ-ն պարտավոր է րոպեների ընթացքում միանալ այս նախաձեռնությանը»,- նշեց նա։ 

«Նիկոլը շարունակում է փնտրել մեղավորներ»- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով այսօր առավոտյան նրա խոսքը, որ ստիպված է ստորագրել. «Արդեն Ստեփանակերտը որ չի հանձնել, դա փորձում է մեզ որպես լավություն ներկայացնել։ Փորձում է մեղադրել բանակին, կուսակցություններին, ժողովրդին։ Այս ամեն ինչի համար կա մեկ գլխավոր պատասխանատու՝ Նիկոլը, ու իր անմեղսունակ թիմը»:

Ավելի վաղ նշել էինք, որ Իշխան սաղաթելյանը ԱԱԾ-ին կոչ էր անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված։

Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը, որում նշվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։

Գրել էինք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։

Իշխան Սաղաթելյանի մեկ այլ հայտարարություն՝ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։

Մանրամասն՝ տեսանյութում: