|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մենք ցանկացած օր իրավունք ենք ունենալու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի որևէ նիստի, որը տեսաձայնագրվելու է, և որևէ մեկը, օրենքից բխող, մեզ չի կարողանալու արգելել․ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ճեպազրույցի ժամանակ խոսելով իշխանական ուժի կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովի մասին, որը քննելու է 44-օրյա պատերազմի պատճառները։
«Այս հանձնաժողովն այսպիսի մեծամասնությամբ չի կարող օբյեկտիվ լինել։ Հանձնաժողովի փորձագետ է նաև նույն Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգներից մեկի հայտնի հերոսներից։ Հիմա դուք ուզում եք օբյեկտիվ քննությո՞ւն։ Կետերից մեկով սահմանել են՝ զինված ուժերի ապահովման թիկունքային սպառազինության հարցը և այլն։ Զինված ուժերի ապահովման հարցը պետք է քննարկի Մելքոնյան Գագո՞ն, ՀՀ ԶՈւ թիկունքի նախկին պե՞տը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։