|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
168.am-ը «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանից հետարքրքվել է, թե վերջինս ինչպե՞ս է վերաբերվում ԵԽ ԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ նախագահը «կազինո» այցելելու սովորություն ունի:
Ի պատասխան՝ Լևոն Սարգսյանն ասաց. «Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ և պարզապես անդաստիարակ մարդու բան էր… »:
Անդրադառնալով Զորի Բալայանի հայտնի նամակին` նախագահի եղբայրը նշեց, թե ԼՂՀ-ն ՌԴ-ին միացնելու գաղափարը վաղուց կար, բայց շեշտեց, որ իր համար այդ գաղափարն ընդունելի չէ:
«Այդ գաղափարը վաղուց կար` դեռևս 80-ական թվականներից. ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանից այդ մասին խոսվում էր: Ըստ երևույթին, դա պատմական ակնարկ էր, քան` նամակ: Այն ժամանակ էլ էին առաջարկում` ՌԴ կազմի մեջ մտնի Ղարաբաղը, բայց… Ինձ համար այդ գաղափարն ընդունելի չէ»,-նշել է նախագահի եղբայրը: