Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
70-ամյա Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով կյանքից զրկելու փորձ կատարելու համար մեղադրվող քացաքագետ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործում նոր պաշտպան ներգարավվեց:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում`դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթացքող այսօրվա նիստին փաստաբան Անահիտ Ավետիսյանը հայտնեց, որ այսուհետ ինքը ներկայացնելու է ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի շահերը:
Նշենք, որ այս ամբաստանյալը մինչ այս պաշտպան չի ունեցել, նրա նկատմամաբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ նախաքննության` Սաֆտալյանը մեղադրվում է իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և Արսեն Ավետյանին տրամադրելու , բացի այդ` հաստատապես հայտնի, նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չհայտնելու համար:
Ի դեպ` նախորդ դատական նիստին էլ ամբաստանյալ Արկադի Վարդանյանի համար էր նոր պաշտպան ներգրավվել` փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
Այսպիսով սույն գործով անցնում են 3 ամբաստանյալ, 4 պաշտպան, 6 վկա: Այսօրվա դատական նիստին նոր ներգրավված պաշտպանը միջնորդեց ժամանակ տրամադրել իրեն` գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը:
Հաջոր` հոկտեմբերի 28-ի դատական նիստին կշարունակվի ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի հարցաքննությունը: