|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում, որը վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, դատարանը մերժել է պաշտպանական կողմի մի շարք միջնորդություններ։ Մասնավորապես, դատարանը հրաժարվել է մեղադրական ակտի օրինակը տրամադրել Վարդանյանի ընտանիքին, ինչպես նաեւ մերժել է դրա ռուսերեն թարգմանության ստուգման վերաբերյալ խնդրանքը։
Դատարանը իր որոշման մեջ հղում է կատարել նախկինում կայացված որոշումներին՝ առանց նոր հիմքերի տրամադրման, ինչը պաշտպանական կողմը գնահատում է որպես օրենքով սահմանված իրավունքների խախտում։
Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը նախատեսված է հունիսի 17-ին։