Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թիրախը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն է, Գերասիմ Վարդանյանի անձը, որպես ԳՄ անդամ։ Այս մասին դատական նիստից առաջ, լրագրողների զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննարկվում է՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
ննվող գործի շրջանակում Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քր․ օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ավելի ստույգ, իշխանական կայքերում տարածվել էր մի ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները և այլն։ Մինչդեռ փաստաբանները պնդում են, որ փաստական որևէ տվյալ չկա, որով հաստատվի, թե Գերասիմ Վարդանյանը որևէ անձի, հանրահավաքի մասնակցելու համար, նյութապես շահագրգռել է։
Մանրամասն՝ տեսանյութում