կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 13:20
Հասարակություն

Թևոսիկը բերման ենթարկվելու ժամանակ պատգամավորի «Բենթլի»-ով էր

Թևոսիկը բերման ենթարկվելու ժամանակ պատգամավորի «Բենթլի»-ով էր

Երեկ` հունիսի 19-ին, ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, թե ինչպես են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվել մի խումբ անձինք՝ հանցագործ աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի գլխավորությամբ:

SHAMSHYAN.com-ին հայտնի են դարձել նոր մանրամասներ, թե ովքեր են բերման ենթարկվածները:

«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, բերման են ենթարկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:

Bentley մակնիշի 01 ՍՍ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել են՝ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղարիբյանը, Երևան քաղաքի Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Թևոս Սաֆարյանը (Կայարանցի Թևոսիկ), Երևան քաղաքի Մահարու փողոցի բնակիչ, 39-ամյա Կարեն Բագրատունյանը և Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 3-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Ալեքսանյանը: BMW X6 մակնիշի 09 ԼՕ 999 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել են՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 20-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սաֆարյանը, ով Թևոս Սաֆարյանի որդին է, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Շահինյանը և Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 21-ամյա Աշոտ Մեծիկյանը: Mercedes մակնիշի ավտոմեքենայում եղել են՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Թումանյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 40-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Օնիկ Գյումուշյանը:

Իսկ Lexus մակնիշի 92 ՍA 999 համարանիշի ավտոմեքենայում եղել են՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 7-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Ավետ Ավետիսյանը և Նոր Արեշ 28-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ընթերակաների ներկայությամբ կատարված խուզարկության ժամանակ Bentley-ի մեջ գտնվող Ա. Ղարիբյանին պատկանող ձեռքի պայուսակներում հայտնաբերվել է ‘’ՏՏ’’ տիպի առաց գործարանային համարի 2 ատրճանակ, որոնցից մեկը լիցքավորված է եղել 5, մեկը՝ 8-ական փամփուշտով: Ըստ տեղեկությունների՝ ատրճանակներից մեկը պատկանում է Ա. Ղարիբյանին, մյուսը՝ Կ. Բագրատունյանին:

Խուզարկությամբ Ա. Մեծիկյանի մոտ հայտնաբերվել է 0.5 գրամ չորացված շագանակագույն զանգված: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Թ. Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ և օրեր առաջ Մոսկվայից Երևան ժամանելուն պես պատգամավորից խնդրել է նրա Bentley-ն, որպեսզի մի քանի օր օգտագործի այն և միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի մասին»,- կարդում ենք կայքում:

Մանրամասները` սկզբնաղբյուրում