կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-19 19:32
Հասարակություն

Պարո՛ն Ռուբինյան, մեկ էլ տեսնում ենք՝ «Բենթլի Սամոն» ձեր հետ համբուրվում է, մի հատ Արշակավան կառուցեք ու ամեն ինչ ընկնում ա տեղը․ Դանիելյան

Պարո՛ն Ռուբինյան, մեկ էլ տեսնում ենք՝ «Բենթլի Սամոն» ձեր հետ համբուրվում է, մի հատ Արշակավան կառուցեք ու ամեն ինչ ընկնում ա տեղը․ Դանիելյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում։ Նախագծի շուրջ խորհրդարանոաւմ թեժ քննարկում ծավալվեց։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները թե՛ նախագծի համահեղինակներին ուղված հարցերով, թե ելույթներով  հիմնավորեցին, որ պետությունն իրավունք չունի որևէ կերպ միջամտել Եկեղեցու նվիրաբերկան  կարգին։