|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Իրանը, իսկապես ցանկություն ունենալու դեպքում, կարող է միջուկային զենք ստեղծել առանց ԱՄՆ-ի համաձայնության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն առ այն, որ իրենք Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ձեռք բերել։ Խամենեիի խոսքերը հայտնում է Tasnim-ը։
«Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք արտադրել, Ամերիկան չէր կարող մեզ կանգնեցնել: Պատճառը, որ մենք չունենք միջուկային զենք, այն է, որ մենք ինքներս չենք ցանկանում այդ տեսակի զենք», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
Խոսելով ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների մասին՝ նա նշել է, որ հարվածելու և պատերազմ սկսելու սպառնալիքը միակողմանի խնդիր չէ, և Իրանը ունակ է պատասխան հարված հասցնել և անպայման կանի։
«Եթե Ամերիկան և նրա գործակալները սխալ քայլ կատարեն, ավելի ուժեղ հարված կստանան: Իհարկե, մենք պատերազմ չենք ցանկանում, քանի որ պատերազմը լավ բան չէ, բայց եթե ինչ-որ մեկը քայլեր ձեռնարկի, մենք վճռականորեն կպատասխանենք», - ասել է Խամենեին: