Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը չէր վերաբերում Երևանի քաղաքապետարանին, բայց ամեն դեպքում խնդրի մասին կարելի էր ուղղակի հայտարարությամբ բարձրաձայնել:
«Եթե ինչ-որ բան են ներս մտցնում, չգիտես՝ ինչ է, ու վատ հոտ է գալիս, յուրաքանչյուր մարդու պատվի գործն է, այսինքն՝ ինչ-որ բան ես բերում, չես էլ մտածում, թե ինչի համար է բերվել: Նման երևույթներն ավագանու նիստի, նման քննարկումների ընթացքում չի կարելի նման մոտեցում ցույց տալ»,- ասաց պատգամավորը` անդրադառնալով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպին:
Նա նշեց, որ հիմա երկու կողմ կա՝ առաջին` ովքեր ասում են, որ ճիշտ են վարվել ՀՀԿ-ականները, և երկրորդ` ովքեր դեմ եմ հանդես գալիս: Սահակյանն ընդգծեց, որ տեսանյութն ամբողջությամբ չի էլ նայել: «18 տարի լինելով խորհրդարանում՝ շատ լավ գիտեմ, թե ինչպես են նման միջադեպերն առաջանում»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` փաստորեն, «Երկիր ծիրանի»-ի նախագահ Զարուհի Փոստանջյանին հաջողվում է Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ինչը նա դեռ քարոզարշավի ընթացքում էր խոստացել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Պրիմիտիվ դատողություն է, մարդիկ կարող են նաև իրենց տեսակի մեջ նման դատողություն անել»:
Ինչ վերաբերում է քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի պահվածքին, ով Մարինա Խաչատրյանին գրկեց ու հեռացրեց դահլիճից, ապա ՀՀԿ-ականն ասաց. «Եթե կարատե մարզաձևին ծանոթ լինեք, նրա ներկայացուցիչը երբեք բիրտ գործողություններ չի կարող կատարել: Եսիմ ինչ պիտի լինի, որպեսզի նա կարողանա ցույց տալ իր ունեցած ուժը»: Նա նշեց, որ չի կարծում, որ Գոռ Վարդանյանը քաշած կլինի կնոջը:
Գալուստ Սահակյանը բոլորին կոչ արեց մնալ հայ, ապա հավելեց, որ եթե համեմատենք 90-ականների հետ, կտեսնենք, թե որքան տարբերություն կա ներկայիս և այն ժամանակների քաղաքականության միջև: