|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երիտասարդ կոմպոզիտորները, քանի որ միության անդամ չեն, ոչ մի հարց չեն որոշում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության /ՀԿԵՄ/ նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ այսօր երիտասարդ շուրջ 30 կոմպոզիտոր հանդես էր եկել բաց նամակով, որում նրանք կոչ էին անում միության նախագահի առաջիկա ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Ամիրխանյանը նշեց, որ երիտասարդ կոմպոզիտորների շարժումը կազմակերպված է ուրիշների կողմից: «Նրանց կազմակերպում են մեր` միության ներսի ուժերը, քանի որ իրենց ռեսուրսներն արդեն սպառվում են: Իրենց համար միեւնույն է` ես լինեմ, մյուսը լինի. մարդ լինի, լավ օգտագործեն: Երիտասարդ կոմպոզիտորների պահանջն անառողջ է, քանի որ նրանք մեր միության անդամ չեն: Սկզբունքորեն, մեծ առումով, պահանջն ինձ համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ ես գիտեմ, որ սա ինչ-որ մեկի կողմից հրահրված բան է»,-ասաց Ամիրխանյանը` հիշելով գերմանական ասացվածքներից մեկը. «Եթե որեւէ բան ինձ չի սպանում, ինձ ուժեղացնում է»: