|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ անց կսկսվի Կոմպոզիտորների միության համագումարը:
Ռոբերտ Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է` այսօր միություն նախագահ չընտրվի:
«Կլինի համերգ, համերգից հետո կլինեն ելույթներ, քննարկումներ, եւ եթե ժամանակը բավականացնի, ու բոլորը ստանան իրենց հարցերի պատախանները, կլինի նաեւ ընտրություն, հակառակ դեպքում` այն ստիպված ենք տեղափոխել վաղը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ միության նախագահի թեկնածուները երկուսն են` Ռոբերտ Ամիրխանյանը եւ Արամ Սաթյանը:
Վերջինս Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ դժվար է խոսել ակնկալիքների մասին, քանի որ, կարծես, համագումարը վերածվում է շոուի: «Արդյոք տարօրինակ չէ՞, որ կոմպոզիտորների միության շարքերը վերջին մի քանի օրերին համալրվել են, ու Ամիրխանյանը կարծես թե անում է ամեն ինչ` համագումարը տապալելու համար»,- ասել է նա: