Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի խումբ երիտասարդներ դեռ ամիսներ առաջ դիմել են Կոմպոզիտորների միություն` միության անդամ դառնալու համար: Սակայն մինչ այսօր նրանց դիմումները մնացել են անպատասխան:
Երիտասարդ կոմպոզիտոր Գեւորգ Բադալյանը նշեց, որ գրեթե բոլորը խոսեցին անցյալից, այսօրվա վատ իրավիճակի մասին, եւ ոչ ոք չխոսեց ապագայից:
«Իսկ ապագան երիտասարդներինն է, եւ միայն այդ պոտենցիալն օգտագործելով` միությունը կկարողանա հաջողությունների հասնել: Երիտասարդ կոմպոզիտորները, թվում է, իշխանության են ձգտում, սակայն դա այդպես չէ, քանի որ երիտասարդները վաղուց կարողացել են առանց միության էլ հաստատվել: Մենք կոնկրետ ինչ-որ մեկի դեմ չենք, մենք մեր ապագայի համար ենք պայքարում»,- ասաց Բադալյանը:
Ռոբերտ Ամիրխանյանն էլ, իր հերթին, նշեց, թե անընդհատ սպասում է` երբ ենք շրջադարձ կատարելու բանական զրույցի:
«Ինչո՞ւ պետք է մենք դիրքային պայքարի մեջ գտնվենք երիտասարդների հետ: Ընդհակառակը` մեզ մեղադրում են, թե մեր շարքերը համալրվում են` միայն ձայներ ստանալու համար: Մենք ունենք պայմաններ, եւ մեր գարնանային համերգաշարի մեջ արդեն ընդգրկել ենք երիտասարդների գործեր, որպեսզի լսենք դրանք եւ նրանց միություն ընդգրկենք: Մենք փակ դռներ չունենք, ինչո՞ւ եք դուք փակ դռներ որոնում: Տղե՛րք, մոլորության մեջ եք դուք»,- ասաց Ամիրխանյանը` հավելելով, որ դետեկտիվ փնտրել պետք չէ: