Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Արամ Սաթյանին մոտեցավ Ռոբերտ Ամիրխանյանը, սեղմեց նրա ձեռքը եւ շնորհավորեց նրան: Ամիրխանյանը նշեց, որ չի նախանձում Սաթյանին, քանի որ նրան հեշտ գործ չի սպասվում:
«Շնորհավորում եմ: Ես քեզ ասում էի` Արի'կ, քանի որ մենք ընկերներ ենք, պետք չէ նեղանալ: Հսկայական ծանրություն եւ պատասխանատվություն կա քեզ վրա: Ես պատրաստ եմ քեզ օգնել, քանի որ մեզ համար կարեւորն ամբիցիան չէ, այլ մեր միության խնդիրները»,- ասաց Ամիրխանյանը` հավելելով, որ, իր կարծիքով, Սաթյանը կկարողանա պահել միությունը:
«Ես նեգատիվ ոչինչ չունեմ նրա հանդեպ: Ուրախ եմ, քանի որ սկսելու եմ միայն ստեղծագործական կյանքով ապրել»,- նշեց նա: