|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Վաղը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն:
Yerkir.am-ի հետ զրույցում Ամիրխանյանը նշեց, որ համերգը, կարծես, հաշվետվություն լինի, 2013-ի ամփոփումը, կունենա «Տարեմուտի երգեր» խորագիրը:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հեղինակ պետք է տարին հանրագումարի բերի եւ իր ստեղծագործություններով հանդես գա հանդիսատեսի առջեւ, որ կապը չկորցնի մարդկանց հետ: Գիտես, ինչպես մարդիկ են երաժշտության հետ կապված ինֆորմացիայի կարիք զգում, այնպես էլ երաժշտությունն է մարդկանց կարիքը զգում, որպեսզի նրանց հոգիներում տեղավորվի եւ հաստատվի»,- ասաց նա:
Ըստ կոմպոզիտորի` իր մոտ արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարվա ամփոփում կատարի հենց համերգով: Համերգին կհնչեն հին ու նոր, մանկական ամանորյա երգեր: Երեկոյի առաջին մասում հանդես կգա Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը, իսկ երկրորդ մասում` Սեդա Ամիր-Կարայանը: