կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-12 15:58
Մշակույթ

Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Ուսանողության համաշխարհային և Երիտասարդության միջազգային տոների առթիվ կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործությունների երեկո:

 

Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորներ Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Էդմոնդ Մակարյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։

 

Համերգը կուղեկցվի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան): Համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: