կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-07 18:10
Հասարակություն

Պաշտպանության փոխնախարարը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ լինել Հակոբ Ինջիղուլյանի հարցում

Պաշտպանության փոխնախարարը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ լինել Հակոբ Ինջիղուլյանի հարցում
2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին. հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերող հարցեր: Մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելել նրան:
Դ.Տոնոյանը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթեց արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականացնելու ընթացքում: