Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելի ակտիվ ներգրավվել Բաքվի բանտերից բանտարկյալների ազատ արձակման գործում և բացատրել, թե ինչ կարող է անել Փաշինյանը։
- Բանտարկյալների ազատ արձակումը հայտարարեք որպես առաջնահերթություն, հրավիրեք ասուլիս, հոդված գրեք առաջատար պարբերականում,
- Հանդիպեք բանտարկյալների ընտանիքների հետ, խնդրեք ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել «դատավարություններին»,
- Բաքվում դեսպանատներ ունեցող դաշնակից երկրներին կոչ արեք ուղարկել իրենց ներկայացուցիչներին «դատավարություններին» և նույնիսկ խնդրեք Բաքվին թույլ տալ հայ դիտորդների մասնակցությունը,
- Բանագնաց ուղարկեք Բաքու՝ բանակցությունների հումանիտար ալիք բացելու համար,
- Դիմեք ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին,
- Շարունակեք դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պահանջեք ՄՔԴ դատախազին Լեռնային Ղարաբաղից Հայաստան 120 000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել,
- Դիմեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ՝ խնդրելով օգնել ազատ արձակել գերիներին։