|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Վերջինս հաստատել է՝ Հակոբն առողջական խնդիրներ չունի, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեի պատասխան նամակը ՀՀ ԱԳՆ-ում է։
Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, Ռազմինֆոյի հետ զրույցում մանրամասնեց. «Կաթողիկոսը մեզ սիրով ընդունեց, ասաց, որ Ալլահշուքյուր Փաշազադեի պատասխան նամակը շուտով ՀՀ ԱԳՆ-ից կհանձնեն իրենց, սակայն ինքը որևէ շոշափելի արդյունք չի սպասում Փաշազադեից։ Գարեգին Բ-ն մեզ հավաստիացրեց, որ իր հորդորները լսելի չեն Ադրբեջանի նման երկրում, և ինքը, ցավոք, մեծ ազդեցություն չունի այս հարցում»։
Ամենայն Հայոց կաթողիկոսը շեշտել է, որ ինքը հետևում է գործընթացին, հարկ եղած դեպքում պատրաստ է նորից միջամտել և հուսով է՝ միջազգային կազմակերպությունները կկարողանան լուծել այդ հարցը։
Շարունակությունը` այստեղ: