Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Shamshyan.com-ը հայտնում է. «2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, ում Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել էին 3-րդ երկիր, իսկ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, 3-րդ երկրից տեղափոխել Հայաստան, համագյուղացիները մեծ ոգեւորվածությամբ են դիմավորել:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ այսօր Հակոբի պատվին նաեւ մատաղ են անելու: «Հերթով գնում, շնորհավորում են: Թեեւ ես հավատում էի, որ վերադառնալու էր, բայց շատերի համար դա պարզապես հրաշք էր եւ հաճելի անակնկալ»,- ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: