Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների և ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ։
Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու և իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին, ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։
Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։
Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաև ԱԺ իմքայլական խմբակցությունը:
Հավելենք, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, նշել, որ այս փուլում պետք է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը, քանի որ այս հարցի հետ կապված գրեթե գտնվում են փակուղու առաջ։
Քննարկման առանցքը եղել է նաև այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում և լրատվականներում ակտիվ են, հատկապես «Մարտի 1-ի», ՍԴ-ի և Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։