կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 11:30
Մշակույթ

Ազնավուրը ներկա գտնվեց իրեն նվիրված «Լա բոհեմ» ներկայացմանը

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ռուդոլֆ Խառատյանի «Լա բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: Այն նվիրված էր Շառլ Ազնավուրի ծննդյան 93-րդ տարեդարձին: Բալետի պրեմիերային ներկա էր ինքը` աշխարհահռչակ շանսոնյեն:

Ազնավուրի 12 երգից բաղկացած ներկայացումը, ըստ Խառատյանի, պատմում է Ազնավուրի մասին` նրա անցած ճանապարհի, բոհեմային կյանքի: «Երգերի, ներկայացման միջոցով Ազնավուրի մասին ենք պատմում: Ներկայացման սկիզբը պատմում է այն մասին, թե 18 տարեկանում Ազնավուրն ինչպես եկավ` Փարիզը գրավելու, և այն ավարտվում է նրա հիշողությամբ` Ազնավուրը հիշում է Մոնմարտրում ապրած իր տարիները, թե ինչպես այդ ժամանակ ուտելու բան չունեին, սոված էին լուսացնում, բայց, միաժամանակ, երջանիկ էին, քանի որ ուներ ամենագլխավորը` երիտասարդ էր»,- ասաց Խառատյանը:

Նշենք, որ հունիսի 1-ին և 2-ին տեղի կունենա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը, որին նույնպես, ամենայն հավանականությամբ, Ազնավուրը ներկա կգտնվի: