Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 2-ին Գորիսի Սդղի Գյոլում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով կալանավորված Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը պնդում է, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել միայն գործով տուժող Հարություն Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ yerkir.am-ը գրել էր, որ Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք են տվել նաև միջադեպին մասնակից նրա ընկերները: Պաշտպանը շարունակում է նաև պնդել, որ իր պաշտպանյալը որևէ մեկին չի հարվածել և վնասվածք չի պատճառել:
«Ինչո՞ւ պետք է մի անձի ցուցմունքով, չարած բանի համար Տիգրանին կալանավորեն»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը: Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ դեռևս չեն ստացվել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ նշանակված դատահեգեբուժական փորձաքննության արդյունքները: Հիշեցնենք, որ նման փորձաքննություն նշանակվել է նաև գործող տուժողներ Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, քանի որ ըստ պաշտպանի՝ առողջական խնդիրներ ունի: