կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-01 09:19
Հասարակություն

Երեւանի ոստիկանապետը տեղյակ չէ, որ իրեն ուղեկցում են տուն. ՛՛Ժողովուրդ՛՛

Երեւանի ոստիկանապետը տեղյակ չէ, որ իրեն ուղեկցում են տուն. ՛՛Ժողովուրդ՛՛

Ըստ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիների՝ ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, որպեսզի նա անվտանգ տուն հասնի: Թերթի զրուցակիցները պատմել են, որ Երեւանի Գայի արձանի հարակից տարածքում մի պուրակ կա, որտեղով Ա. Կարապետյանը ժամը 21:00-ին տուն է գնում: Այդ հատվածում են «հավաքվում» ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում կայանել իրենց մեքենաները, անտեղի տուգանում, «ակտիվ» աշխատանքներ իրականացնում՝ նշելով, թե Երեւանի ոստիկանապետը պետք է անցնի այդտեղով ու տեսնի իրենց աշխատանքը:

 

«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Ա. Կարապետյանից: Վերջինս ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի, բայց կփորձի պարզել ու պատժել նրանց. «Ես ո՞նց կարող եմ ժամը 21:00-ին տուն գնալ, երբ դա իմ բուն աշխատանքային փուլն է: Մինչեւ Երեւանը չհանգստանա, ես տուն չեմ գնում»:

 

Լուրն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: