|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երկու խմբի անդամների մոտ զենք է հայտնաբերվել: Ներկայումս ստուգվում է զենքերի օրինականությունը: Բոլոր երեք խմբի բերման ենթարկված անդամները բաց են թողնվել:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն էին: Ոստիկանները բերման էին ենթարկել նաև «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի անդամներին:
Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել: